Կրիշտիանու Ռոնալդուն գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային հավաքականի գոլերի ռեկորդը պաշտոնապես գրանցվեց: 36-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում: Պորտուգալացին հավաստագիր է ցուցադրել Instagram-ի իր էջում:

«Շնորհակալություն Գինեսի ռեկորդների գրքին: Միշտ էլ լավ է ճանաչվել որպես համաշխարհային ռեկորդակիր: Եկեք շարունակենք փորձել թվերն էլ ավելի բարձրացնել», – գրել է Ռոնալդուն:

2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի հետ խաղում (2:1) Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում խփելով 111-րդ գոլը՝ հաղթելով իրանցի Ալի Դայիին (109 գոլ):

 

https://www.instagram.com/p/CTWiaHngNEW/?utm_source=ig_embed&ig_rid=78eac318-b884-47c7-81ab-37e7ca052a91