«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մասնակցեց Լիխտենշտեյնի դեմ խաղին որտեղ իր ազգային ընտրանին հաղթեց 2-0 հաշվով:
Ինչպես հայտնում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը, սա 30-ամյա ֆուտբոլիստի 50-րդ հանդիպումն էր ազգային հավաքականի մարզաշապիկով:
Գյունդողանը Գերմանիայի հավաքականում է 2011 թվականից: 49 հանդիպումներում նա դարձել է 11 գոլի հեղինակ:
https://twitter.com/DFB_Team_EN/status/1433504007482400777?s=20