Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժամիջոցներ կկիրառի երկրպագուների նկատմամբ

Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարություն է տարածել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անգլիայի դեմ խաղի (0-4) ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Կազմակերպությունը խոստացել է խաղի ընթացքում կարգուկանոնը խախտած երկրպագուներին երկու տարով զրկել մարզադաշտ այցելելու հնարավորությունից, սակայն հայտարարության մեջ ոչինչ չի ասվում հանդիպման ընթացքում  ռասիստական դրսևորումների մասին:

Խաղի ընթացքում անգլիացի սևամորթ ֆուտբոլիստներ Ռահիմ Ստերլինգը և Ջուդ Բելինգհեմը «Պուշկաշ Արենայում» բախվեցին հունգարացի հանդիսատեսի ռասիստական ​​վերաբերմունքին: