Հանս Դիտեր Ֆլիկ. «Մեզանից շատ երկար ժամանակ պահանջվեց մրցակցին գոլ խփելու համար»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի նկատմամբ տոնած հաղթանակը (2-0):

«Մեզ երկար տևեց առաջին գոլը խփելը, բայց սա նույնպես գործընթաց է: Ես թույլ չեմ տա, որ առաջին խաղն ինձ անհանգստացնի: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և գնալու ենք մինչև վերջ», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ:

Գերմանիայի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, սեփական հարկի տակ մեր ընտրանու հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: