Եվրոպացիների շրջանում Էդին Ջեկոն հավաքականում խփած գոլերի քանակով մտավ լավագույն տասնյակ

Չորեքշաբթի, սեպտեմբերի 1-ին, Ստրասբուրգում կայացավ Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Բոսնիացիների կազմում աչքի ընկավ Էդին Ջեկոն: Հարձակվողի համար այս գնդակը դարձավ 60-րդը ազգային հավաքականի համար: Այսպիսով, Ջեկոն ազգային հավաքականի կազմում 60 գոլով դարձավ 10-րդ եվրոպացին:

Առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով Պորտուգալիայի հավաքականի կազմում ունի 111 գոլ: Նրանց հաջորդում են Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա 84 գոլ), Սանդոր Կոշիչ (Հունգարիա, 75 գոլ), Միրոսլավ Կլոզե (Գերմանիա, 71 գոլ), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, 69 գոլ), Գերդ Մյուլեր (Գերմանիա, 68 գոլ), Ռոբի Քին (Իռլանդիա 68 գոլ), Ռոմելու Լուկակու (Բելգիա, 64 գոլ) և Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, 62 գոլ):