Դեյան Կուլուշևսկի. «Շվեդիան կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով»

«Յուվենտուսի» և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (2:1):

«Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ ենք, քան ինքներս մեզ պատկերացնում ենք: Մենք կարող էինք հաղթել հանդիպումը հաշվի ավելի մեծ տարբերությամբ: Հպարտ եմ արդյունքով: Մենք իսկապես լավ թիմ ունենք: Սա իմ կյանքում տեղի ունեցած լավագույն բաներից մեկն է», – Կուլուշևսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: