Կրիշտիանու Ռոնալդուն կրկնել է Սերխիո Ռամոսի ռեկորդը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է երեկ կայացած ԱԱ-2022-իընտրական փուլի Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին:  36-ամյա հարձակվողի գոլն իր երկրին կամային հաղթանակ բերեց:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱի մամուլի ծառայությունը, երեկվա խաղը միջազգային մակարդակով 180 –րդն էր ռմբարկուի համար:  Ռոնլադուն կրկնեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի ռեկորդային նվաճումը եվրոպական հավաքականների կազմում անցկացրած հանդիպումներումներով:

Հարկ է նշել, որ այս վիճակագրության համաշխարհային ռեկորդակիրը Մալայզիայի ներկայացուցիչ Սո Չին Աունգինն է:  Նա անցկացրել է 195 հադիպում ազգային հավաքականի կազմում: