Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է սեփական ռեկորդը

Պորտուգալիայի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիային (2:1):

89-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

36-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում գոլերի քանակը հասցրեց 110-ի և համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով իրանցի հարձակվող Ալի Դայիին (109):

Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը հաղթական գոլը խփեց երկրորդ խաղակեսին ավելացված վեցերորդ րոպեին: Այժմ նա 111 գոլ ունի խփած ազգային հավաքականի կազմում: