Ֆերնանդո Սանտուշը՝ Ռոնալդուի դուբլի մասին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը, Իռլանդիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական հանդիպումից հետո (2:1), նշել է կրկնակի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով գոլեր է խփել 89-րդ և 90-րդ րոպեներին:

«Սա Ռոնալդուն է, նա միշտ այդպիսին է:  Հիանալի խաղացողները կարող են դա անել. Գուցե հանդիպումը լավ չի ընթանում, բայց նրանք են որոշում ելքը», – ասել է Սանտուշը: