Աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետ (1:1):
Դիդյե Դեշամի թիմը վերջին չորս խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել: Եվրո 2020-ի վերջին երեք խաղերում նա երկու ոչ-ոքի խաղաց՝ Հունգարիայի (1:1) և Պորտուգալիայի (2:2) հետ, ինչպես նաև պարտություն կրեց Շվեյցարիայից (3:3, 4:5՝ 11 մետրանոցներով):
Վերջին անգամ Ֆրանսիան նման շարք ունեցել էր 2013-ին, այն ժամանակ 5 խաղ էր անցկացրել առանց հաղթանակների:
Աշխարհի գործող չեմպիոնները հաջորդ խաղում կհանդիպեն Ուկրաինայի հետ՝ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին: