ԱԱ-2022-ի ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում Ուկրաինայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Հայտնի են դարձել մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն այս հանդիպումը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա սլովենացի Սլավկո Վինչիչը: Գլխավոր մրցավարի օգնականները կլինեն նրա հայրենակիցներ Տոմաշ Կլանչիկը և Անդրես Կովաչիչը: Չորրորդ պաշտոնյան Ռադե Օբրենովիչն է:
Գերմանացի Բաստիան Դանկերտը պատասխանատու կլինի VAR համակարգի համար, իսկ սլովակ Յուրե Պրապրոտնիկը կլինի նրա օգնականը:
Վինչիչը սպասարկել է նաև ԱԱ-2022-ի ընտրական հանդիպումը Ուկրաինայի և Ղազախստանի հավաքականների միջև, որն ավարտվեց ոչ–ոքի՝ 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Ուկրաինա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4 –ին, Կիևում, «Օլիմպիական» մարզադաշտում: