Գերմանիայի հավաքականի 2 առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն Լիխտենշտեյնի դեմ խաղը

Գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը և հարձակվող Թոմաս Մյուլերը չեն օգնի Գերմանիայի հավաքականին 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման 4-րդ փուլի՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում:

Երկու ֆուտբոլիստներն էլ բաց թողեցին թիմի վերջին մարզումը: Նոյերին անհանգստացնում է իր կոճը, Մյուլլերը խնդիր ունի ազդրի մկանի հետ:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին՝ Լիխտենշտեյնում: