Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական մրցաշարի CONMEBOL-ի՝ Հարավային Ամերիկայի գոտում Ուրուգվայի հավաքականը մոտակա խաղերում չի կարողանա հույս դնել իր աստղային հարձակվողներ՝ Լուիս Սուարեսի և Էդինսոն Կավանիի վրա:
Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել մեկ օր առաջ, իսկ Կավանին չի մասնակցի Պերուի (սեպտեմբերի 3), Բոլիվիայի (սեպտեմբերի 6) և Էկվադորի (սեպտեմբերի 10) հետ խաղերին այն պատճառով, որ Անգլիա վերադառնալուց հետո ստիպված է լինելու 14 օրով կարանտինում մնալ:
Ուրուգվայը Միացյալ Թագավորությունում դասվում է COVID-19-ի ցուցանիշով վտանգավոր երկրների ցանկում: