Լողափնյա ֆուտբոլի Աշխարհի գավաթը նվաճեց Ռուսաստանի հավաքականը՝ եզրափակիչ խաղում 5:2 հաշվով հաղթելով Ճապոնիայի հավաքականին:
Խմբային փուլում ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իրենց բոլոր 3 խաղերում՝ նույն Ճապոնիային 7:1, Պարագվային 5:4 և ԱՄՆ–ին՝ նույնպես 5:4: Քառորդ եզրափակիչ փուլում ռուսները հաղթեցին իսպանացիներին, իսկ եզրափակչի ճանապարհին՝ Շվեյցարիայի հավաքականին:
Ռուսաստանի հավաքականը դարձավ լողափնյա ֆուտբոլի Աշխարհի եռակի գավաթակիր: Նախկինում նրանք նման հաջողության էին հասել 2011 և 2013թթ.: