«Օլիմպիակոսի» ֆուտբոլիստը հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում

«Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Ռուբեն Սեմեդուն, հայտնվել է սկանդալի էպիկենտրոնումԻնչպես տեղեկացնում է հունական eKathimerini.com լրատվական պորտալը, 27-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով:

Ֆուտբոլիստի ձերբակալության պատճառը 17-ամյա աղջկա հայտարարությունն էր, որտեղ նա պնդում է, որ Սեմեդուին հանդիպել է Օրոպոսի բարերից մեկում, որից հետո ֆուտբոլիստը նրան տարել է իր տուն և այնտեղ իր նկատմամբ ոտնձգություններ կատարել:

Երեքշաբթի Ռուբեն Սեմեդուն ներկայանալու է դատախազություն:  Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործում ներգրավված է մեկ այլ անձ ևս, որը, սակայն, կալանավորված չէ: