Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող լեգենդ Թիերի Անրին Բելգիայի հավաքականի երկրորդ մարզիչն է մինչև 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտը: Այս մասին Twitter-ում հայտնում է հավաքականի մամուլի ծառայությունը:
Անրին Բելգիայի ազգային հավաքականի մարզչի օգնականն էր 2016-ից 2018 թվականներին, այնուհետև փորձեց անկախ մարզչական կարիերա կառուցել: «Մոնակոում» և «Մոնտերալ Իմպակտում» աշխատանքի ոչ այնքան հաջող շրջաններից հետո, ֆրանսիացին 2021 թվականի մայիսին ժամանակավորապես վերադարձավ Բելգիայի հավաքականի շտաբ և օգնեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին Եվրո 2020-ում: