Մոսկվայի ԲԿՄԱ -ն հետաքրքրված է ֆրանսիական ակումբի կիսապաշտպանով

Ինչպես հայտնում է Sport24-ը, Մոսկվայի ԲԿՄԱն հետաքրքրված է «Անժիի» կիսապաշտպան Անջելո Ֆուլգենիով:

2017 թվականին է Ֆուլգենին տեղափոխվել «Անժի»:  Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 1-ի 4 խաղի և կատարել է 1 գոլային փոխանցում:

Անջելո Ֆուլգենին 3 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում: