Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարճ ցուցակում էր: Այս մասին հայտնում է ուկրաինացի լրագրող Վլադիմիր Զվերովը:
Ըստ աղբյուրի, բանը կոնկրետ առաջարկի չի հանգել, քանի որ ուզբեկներին հաջողվել է համաձայնության գալ սլովենացի մասնագետ Սրեչկո Կատանեցու հետ:
«Ռոստովի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը հանդես է գալիս Ուզբեկստանի ազգային հավաքականում:
Շեւչենկոն Ուկրաինայի հավաքականից հեռացավ այս տարվա հուլիսին` պայմանագրի ժամկետի ավարտից հետո: