Իրանցի հարձակվող Սերդար Ազմունը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար հրավիրվել է Իրանի հավաքական:
Իրանը կանցկացնի երկու հանդիպում՝ տանը սեպտեմբերի 2-ին կխաղա Սիրիայի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին կհյուրընկալվի Իրաքի ընտրանուն:
Ազմունը դարձավ «Զենիթի» 13-րդ խաղացողը, ով հրավեր է ստացավ ազգային հավաքական սեպտեմբերյան ընդմիջման ժամանակ միջազգային հանդիպումներին մասնակցելու համար:
Մինչ այս ազգային հավաքականներ էին հրավիրվել՝ Դմիտրի Չիստյակովը, Վյաչեսլավ Կարավաևը, Դալեր Կուզյաևը, Ալեքսանդր Էրոխինը, Ալեքսեյ Սուտորմինը (բոլորն էլ Ռուսաստան), Դանիիլ Օդոևսկին (Ռուսաստան Մ-18 տարեկան), Կիրիլ Կրավցովը և Դանիլա Խոտուլևը (Ռուսաստան Մ-21 տարեկան), Դեյան Լովրենը (Խորվաթիա), Մալկոլմն ու Կլաուդինյոն (Բրազիլիա), Վիլմար Բարիոսը (Կոլումբիա):