Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մինաժ» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին»:
Անդրկարպատյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Եվգենի Սելեզնևը:
Հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել մարզաշապիկով, որի վրա եղել է. «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» մակագրությունը և բացակայել է ՈւԱՖ շերտը: Բոլոր մյուս խաղացողները ևս հանդես են եկել հայրենասիրական մակագրություն ունեցող հանդերձանքով:
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից սկսած՝ Պրեմիեր Լիգայի և Ուկրաինայի գավաթի խաղերի բոլոր հանդիպումներում պետք է լինի ՈւԱՖ–ի զինանշանը՝ Ուկրաինայի քարտեզով և մակագրությամբ թիմերի մարզաշապիկներին:
Ի դեպ, Սելեզնևն այս հանդիպումն անցկացրել է ավագի թևկապով: