Ֆրանսիացի կիսապաշտպանը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղը

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է բաց թողնել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ուկրաինայի ազգային հավաքականի հետ հանդիպումը:

Ըստ «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ կիսապաշտպանը «Լիվերպուլի» հետ երեկվա խաղում ոտնաթաթի վնասվածք է ստացել:

«Կանտեն վնասվածք ունի: Նա չի խաղացել «Արսենալի» հետ ատնաթաթի ցավի և բորբոքման պատճառով, բայց դա լուրջ չէր, քանի որ նա ներգրավված էր «Լիվերպուլի» հետ խաղին:

Գնդակի համար պայքարում մրցակիցը ընկավ նւա ոտքի վրա, որից հետո Կանտեն անմիջապես զգաց նույն ցավը, ինչ «Արսենալի» հետ խաղից առաջ, բավականաչափ ուժ չունենալով խաղը շարուակելու համար, այդ պատճառով նրան պետք էր փոխարինել», – Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ՈւկրաինաՖրանսիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին: Մինչ այդ, Ֆրանսիան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ: