«Զենիթի» ֆուտբոլիստները հրավիրվում են Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքական են հրավիրվել «Զենիթի» նախկին հարձակվող Հալկը և  կիսապաշտպան Մալկոլմը:

Երկու ֆուտբոլիստներն էլ այն ֆուտբոլիստների ցուցակում են, որոնք հրավիրվել են մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի, Արգենտինայի և Պերուի դեմ խաղերին:

Ավելի վաղ «Զեենիթի» մեկ այլ կիսապաշտպան Կլաուդինյոն հրավիրվել էր Բրազիլիայի հիմնական հավաքական:

Հարկ է նշել, որ «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջոունիորը նույնպես ընդգրկված է հայտացուցակում:

https://twitter.com/cbf_futebol/status/1431316844388958212?s=21