Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը բաց կթողնի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարողանա մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի՝ Ռուսաստանի դեմ խաղին:

Ինչպես հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը չի հասցրել ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից, որի պատճառով բաց է թողել Մադրիդի «Ռեալի» վերջին երկու խաղերը Իսպանիայի առաջնությունում:

Ֆուտբոլիստը բաց կթողնի նաև Սլովակիայի հետ 5-րդ տուրի հանդիպումը: Ինչ վերաբերում է Սլովենիայի դեմ խաղին, ապա հնարավոր է, որ Մոդրիչը կարողանա խաղալ, եթե մինչ այդ բժշկական շտաբից թույլտվություն ստացած լինի և պատրաստ լինի վերադառնալ խաղադաշտ: