Կիևի «Դինամոյի» բրազիլացի պաշտպան Սիդքլեյը վարձավճարով հանդես կգա հունական ՊԱՕԿ–ում: Այս մասին հայտնում է կիևցիների պաշտոնական կայքը:
Գործարքի ֆինանսական կողմը, ինչպես նաև բրազիլացի լեգիոների պայմանագրի հետագա մարման հնարավորությունները մնում են անհայտ:
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրեց ընդամենը 28 րոպե՝ արդյունավետ գործողություններով աչքի չընկնելով:
2020/21 մրցաշրջանում Սիդքլեյը նույնպես հազվադեպ էր հայտնվում Կիևի «Դինամոյում»՝ փոխարինման դուրս գալով ընդամենը վեց հանդիպումներում:
https://twitter.com/paok_fc/status/1431301971689054214?s=21