Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Կայրաթը» հաղթեց լյուքսեմբուրգյան «Ֆոլային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ ղազախական ակումբի:
Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Արթուր Շուշենաչովը, ևս մեկ գոլ հեղինակեց Վագներ Լավը: Նշենք, որ սա «Կայրաթի» առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևի ղեկավարությամբ:
Երկխաղյա դիմակայությունն ավարտվեց 7:2 հաշվով: Այսպիսով, «Կայրաթը» դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցել է հանդիպմանը: