Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր նախապատրաստվելու են 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումներին:
Դիդիե Դեշամը 23 ֆուտբոլիստների է հրավիրվել ազգային հավաքական ⬇️
Դարպասապահներ՝ Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մենյան («Լիլ»), ՍթիվՄանդանդա («Մարսել»)
Պաշտպաններ՝ Լուկա Դին («Էվերթոն»), Լեո Դուբուա («Լիոն»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Ռաֆայել Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կուրտ Զումա («Չելսի»), Ժյուլ Կունդե («Սևիլիա»), Թեո Էրնանդես («Միլան»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»):
Կիսապաշտպաններ՝ Ն‘Գոլո Կանտե («Չելսի»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Օրելան Տուամենի («Մոնակո»), Կորենտին Տոլիսո («Բավարիա»), Ջորդան Վերետո («Ռոմա»):
Հարձակվողներ՝ Կինգսլի Կոման («Բավարիա»), Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Թոմաս Լեմար («Ատլետիկո», Իսպանիա), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), ՄուսաԴիաբի («Բայեր»):
Հարկ է նշել, որ «Միլանի» նորեկ Օլիվյե Ժիրուն և «Ռենում» հանդես եկող հեռանկարային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ընդգրկված չէին հրավիրված ֆուտբոլիստների ցանկում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ֆրանսիացիները երեք հանդիպում կանցկացնեն 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում. Սեպտեմբերի 1-ին Դեշամի հավաքականը կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ, 4-ին՝ Ուկրաինայի ընտրանու, իսկ 7-ին՝ Ֆինլանդիայի հետ: