ՖԻՖԱ-ն ստացել է ահռելի գումար ֆուտբոլային պաշտոնյաներից

ՖԻՖԱ-ն ստացել է ավելի քան 201 մլն դոլար առգրավված գումար, որը տեղի է ունեցել համաշխարհային ֆուտբոլի ընթացքում տեղի ունեցած կոռուպցիայի ժամանակ։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց կոռւոպցիայի հետաքննության մեկնարկի մասին 2015 թվականին, ավելի քան 50 անձի  քրեական մեղադրանք է առաջադրվել իսկ չորս անձ ընդունել են իրենց մեղավորությունը։

«Կաշառքները հիվանդության պես տարածվում են կոռւպացված խմբերի միջոցով։ Մաքուր և պարզ ագահությունը աջակցում է կոռուպցիային։

Այս հետաքննության մեջ մեղադրվող պաշտոնյաներին, կարծես թե, չի հետաքրքրում սպորտին հասցված վնասը, որը զգում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Միակ առավելությունն այն է, որ այժմ փողը կօգնի նրանց, ովքեր իրոք կարիքն ունեն, այլ ոչ թե այն առաջնորդներին, ովքեր պարզապես ցանկանում էին հարստանալ»,- մեջբերում է ՀՖԲ Նյու Յորքի գրասենյակի տնօրենի օգնական Մայքլ Դրիսկոլին։