Իսպանիայում հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը անվանվել է Անդրես Ինիեստա

Պալեոնտոլոգների խումբը Բուրգոսում հայտնաբերել է դինոզավր, որի մասին դեռևս ոչ մի տեղ չի հիշատակվել: Սա սաուրոպոդ դինոզավր է, երկար պոչով և պարանոցով, 4 ոտքերով 4 ճանկերով, մինչդեռ այս տեսակի կենդանիների համար սովորական է ունենալ 3 ճանկ:

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանի անունով նոր դինոզավրը ստացել է Iniestapodus burgensis անունը: Հետազոտողները կատակով բացատրել են անվան ընտրության պատճառը ասելով, թե երկուսն էլ ունեն խաղաղ բնույթի ամուր, էլեգանտ, նազելի, հստակ սահմանված քայլեր: