«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դիմել է Անդրեյ Շևչենկոյին, ով լքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մանկուց ես չէի կարող նույնիսկ երազել անձամբ ձեզ հետ հանդիպելու մասին: Շատ շնորհակալ եմ ձեզ պարոն և ձեր բոլոր ֆանտաստիկ շտաբին այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար, թիմի և ամբողջ երկրի համար», – գրել է Զինչենկոն Instagram-ում:
https://www.instagram.com/p/CSta77Ss_yM/
Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոյի հեռանալուց հետո Ալեքսանդր Պետրակովը նշանակվել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: