Խաբիբ Նուրմագոմեդով. «Ֆուտբոլն ավելին է, քան MMA-ն»

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը, ով հայտնի է ֆուտբոլի հանդեպ սիրով, այս մարզաձևը համեմատել է խառը մարտարվեստի հետ:

«Ֆուտբոլն ավելին է, քան MMA-ն: Երբ մրցում ես խառը մարտարվեստում, ներկայացնում ես ինքդ քեզ: Իսկ երբ աշխարհի առաջնության եզրափակչում խաղում ես ազգային հավաքականում, ներկայացնում ես երկիրը:

2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչիչ. Զիդան-Մատերացի:

Ես այդ դրվագին կանվանեմ 50/50: Մի կողմից, երբ ինչ-որ մեկը հայհոյում է քեզ, դու իրավունք ունես հակահարված տալու: Մյուս կողմից, այդ արարքից էր կախված ամբողջ երկրի ֆուտբոլի պատմությունը: Իմ մի մասը սատարում է Զիդանին, իսկ մյուսը ասում է. Մենք պետք է մտածենք հետևանքների մասին», – Խաբիբի խոսքերն է մեջբերում Sport24-ի թղթակից Իվան Կովալևը: