Ալեքսանդր Պետրակովը դարձավ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
64-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագրի պայմանների մասին չի հաղորդվում: Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականը կպատրաստվի 2022 թվականի աշխարհի առաջնության աշնանային որակավորման հանդիպումներին:
Ալեքսանդրը մարզել է Ուկրաինայի Մ. 16, 17, 18, 19, 20 տարեկանների հավաքականը:
https://www.instagram.com/p/CSsWhueIy_g/?utm_source=ig_embed&ig_rid=a1233e15-5344-46db-8a22-8a8a0af95043