Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Պեդրինյոն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել ընդհանուր թիմի հետ մարզումները: Ինչպես հաղորդվում է հանքափորների պաշտոնական կայքում, բրազիլացին մարզվել է մնացած ֆուտբոլիստների հետ վաղը «Մոնակոյի» դեմ խաղից առաջ:
Միաժամանակ նշվում է, որ «Մոնակոյի» հետ խաղին նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է:
Պեդրինոն վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի «Գենկի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի փլեյ–օֆֆ փուլի առաջին հանդիպումը «Շախտյորը» կանցկացնի արտագնա խաղում: