Վալերի Կարպինը խոսել է Արսեն Զախարյանի խաղի մասին

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ Արսեն Զախարյանը հնարավոր է դուրս գա մեկնարկային կազմում Խորվաթիայի դեմ խաղում՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղում։

— Չե՞ք կարծում, որ Արսեն Զախարյանը ամենամեծ տաղանդներից մեկն է Արշավինից հետո

— Ինքը հավաքականում է, քանի որ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Պետք է լինել նաև մյուսներից լավը։ Եթե նա խաղա այնպես, ինչպես ԲԿՄԱ-ի դեմ, ապա մեծ է հավանականությունը, որ Խորվաթիայի դեմ խաղում, կհայտնվի մեկնարկային կազմում։