Օլիվեր Կան. «Նա ընդմիշտ կմնա «Բավարիայի» և գերմանական ֆուտբոլի պատմության մեջ»

Մյունխենի «Բավարիայի» լեգենդ և այժմ գործադիր տնօրեն Օլիվեր Կանն իր ցավակցությունն է հայտնել ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկի՝ գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի մահվան կապակցությամբ, որը մահացել է 75 տարեկան հասակում:

«Գերդ Մյուլերի մահվան լուրը խորապես տխրեցրեց մեզ բոլորիս: Նա «Բավարիայի» պատմության ամենամեծ լեգենդներից մեկն է: Մինչ օրս ոչ ոք չի գերազանցել նրա նվաճումները: Նա ընդմիշտ կմնա «Բավարիայի» և գերմանական ֆուտբոլի պատմության մեջ:

Որպես խաղացող և որպես մարդ ՝ Գերդ Մյուլերը մարմնավորում է Մյունխենի «Բավարիային»: Գերդը հավերժ կմնա մեր սրտերում»,- նախկին դարպասապահի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: