Ունաի Էմերի․ «Հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս ակումբը»

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում պարտությունից հետո, «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կիսվել է էմոցիաներով․

«Ես շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս ակումբն ու այս պրոեկտը։ Մենք հավասարին ես պայքարում էին աշխարհի լավաագույն ակումբի հետ։ Իմ սաները զգում էին հավաքված հոգնածությունը։ Մենք հասկանում էինք, որ չենք համարվում հանդիպման ֆավորիտ և տվեցինք խաղադաշտում ամբողջ ուժերը»,- ասել է Էմերին։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Չելսին» 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ կարողացավ հաղթեցլ «դեղին սուզանավին»։