«Ռոստովը» խզել է պայմանագիրը դոպինգ օգտագործած ֆուտբոլիստի հետ

Ռուսական «Ռոստովի» հարձակվող Վլադիմիր Օբուխովը հեռացավ Ռոստովից:

«29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը խզվել է:  Շնորհակալություն ենք հայտնում Վլադիմիրին մեր ակումբում անցկացրած ժամանակի համար և մաղթում հաջողություն», ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

Օբուխովը վեց ամսով որակազրկվել էր 2019 թվականին դոպինգ օգտագործելու համար: