Դոնեցկի «Շախտյորի» և չինական «Ցզյանսու Սունի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Տեյշեյրան կարիերան կշարունակի Թուրքիայում:
Բրազիլացի ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի «Բեշիկթաշի» հետ:
Կիսապաշտպանն արդեն ժամանել է թուրքական ակումբ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար:
«Դուք դա խնդրել եք, այն մոտենում է», – ասված է «Բեշիկթաշի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Տեյշեյրան ազատ գործակալի կարգավիճակով լքեց չինական ակումբը: «Ցզյանսու Սունիի» կազմում նա անցկացրել է 153 հանդիպում, որոնցում դարձել է 73 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ:
https://twitter.com/besiktas/status/1424656854903308290?s=21