Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Ռուբինը» խաղում էր «Ռակովի» հետ (0:):
Առաջին խաղակեսում «Ռուբինի» խաղացողների մարզաշապիկները սկսեցին վնասվել՝ մեջքին գրված տառերն ու թվերը սկսեցին պոկվել:
Երկրորդ խաղակեսում ռուսական ակումբի որոշ խաղացողներ խաղադաշտ դուրս եկան մարկերով գծված թվերով, ոմանք՝ առանց անունների:
Գլխավոր մրցավար Ժոաո Պեդրո Պինեհիրոն թույլ չտվեց նրանց հանդես գալ նման տեսքով, որից հետո նրանք ստիպված եղան փոխել իրենց շապիկները:
Այս իրադարձությունների կապակցությամբ հանդիպումը վերսկսվեց սպասվածից շատ ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Ռուբինի» տեխնիկական հովանավորը գերմանական Jako ընկերությունն է:
https://twitter.com/fcrk/status/1423365122345553923?s=21