Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր-Ֆլիկը նշել է, որ պաշտպան Մատս Հյումելսը և կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կարող են հրավիրել ազգային հավաքական․
«Հյումելս և Մյուլլե՞ր — գոյություն չունի տարիք, որի պատճառով ես չեմ հրավիրի ֆուտբոլիստին հավաքական։ Կարևոր է, որ ֆուտբոլսիտը լավը լինի և ցանկություն ունենա հանդես գալ ազգային հավաքականում։ Մենք աշխատում ենք լավագույն ֆուտբոլիստների հետ, սակայն նրանք պետք է ապացուցեն, որ լավագույնն են։ Ամեն մեկը պետք է պայքարի ուժերի 100%-ով։ Մենք ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին մեր հարձակվողական ոճի խաղով»,- ասել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ Հյումելսն ու Մյուլլերը չէին հրավիրվում ազգային հավաքական 2019 թվականից, Յոահիմ Լյովի ցանկությամբ։ Սակայն գերմանցի մասնագետը ի վերջո հրավիրեց ֆուտբոլիստներին ԵՎՐՈ-2020։