Իսպանիայի առաջնության 2005/06 մրցաշրջանի Էլ-Կլասիկոն դեռ երկար կհիշեն երկու գրանդների երկրպագուները: «Արքայական ակումբն» այդ ժամանակ համալրված էր համաշխարհային մեծության աստղերով՝ Զիդանը, Ռոնալդոն, Ռաուլը, Դևիդ Բեքհեմը և Լուիշ Ֆիգուն ձևավորել էին Ֆլորենտինո Պերեսի երազանքների թիմը:
«Բարսելոնան» իր հերթին Մադրիդ էր ժամանել կազմում ունենալով ոչ պակաս աստղային կազմ. Էտո’Օ – Մեսսի – Ռոնալդինյո եռյակը ջախջախեց մրցակցին՝ 3-0 հաշվով: Ռոնալդինյոյի ֆանտաստիկ երկու գոլերից հետո բրազիլացուն ծափահարեցին նույնիսկ հակառակորդի երկրպագուները:
«ՌԵԱԼ» – «ԲԱՐՍԵԼՈՆԱ»` 0-3 (0-1)
«ՌԵԱԼ»՝ 4-2-3-1. Իկեր Կասիլյաս – Միչել Սալգադո, Իվան Էլգերա, Սերխիո Ռամոս, Ռոբերտո Կառլոս – Պաբլո Գարսիա (Ժուլիո Բապտիստա, 67), Դևիդ Բեքհեմ – Զինեդին Զիդան, Ռաուլ (Գուտի, 58), Ռոբինյո – Ռոնալդո:
«ԲԱՐՍԵԼՈՆԱ»` 4-3-3. Վիկտոր Վալդես – Պրեսաս Օլեգեր, Կառլես Պույոլ, Ռաֆա Մարկես, Ջիովանի վան Բրոնկհորստ – Էդմիլսոն, Դեկու, Չավի – Ռոնալդինյո, Սամուել Էտո’Օ (Անդրես Ինյեստա, 70), Լիոնել Մեսսի:
0-1 Սամուել Էտո’Օ (15)
0-2 Ռոնալդինյո (60)
0-3 Ռոնալդինյո (77)
Դիտեք «Ռեալ» Մադրիդ – «Բարսելոնա»` 0-3 խաղն ամբողջությամբ այստեղ.