Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան բարեգործություն է արել իր հարազատ երկրի համար՝ ի նպաստ կորոնավիրուսի դեմ պայքարի:
Մարադոնան նվիրաբերել է իր համար թանկ մարզաշապիկը, որով հանդես է եկել Աշխարհի 1986 թվականի առաջնությանն ու չեմպիոնական գավաթը բերել Արգենտինա: Այդ մարզաշապիկի դիմաց հավաքվել է մոտ 90 կիլոգրամ սնունդ, անտիսեպտիկներ և բժշկական դիմակներ:
Ի սկզբանե որոշվել էր՝ մարզաշապիկը վաճառքի հանել աճուրդում, սակայն հետո այն որոշվեց խաղարկել նախաձեռնություններով հանդես եկող ակտիվիստների շրջանում: