WORLD CUP-1998. Ֆրանսիա – Խորվաթիա՝ 2-1 կիսեզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1998 թվականի առաջնությունն անցկացվեց Ֆրանսիայում: Կիսաեզրափակիչ փուլի խաղերից մեկում միմյանց հետ մրցեցին ֆրանսիացիներն ու խորվաթները:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 25 վայրկյան անց բալկանները հաշվի առաջ անցան: Աչքի ընկավ Դավոր Շուկերը: Այդուհանդերձ, ֆրանցիացիներից ընդամենը 1 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար: Պատասխան գնդակը խփեց խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիլիան Թյուրամը: Ֆրանսիացի եզրային պաշտպանը 70-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց՝ տանտերերի համար եզրափակիչ խաղի ուղեգիր նվաճելով:

Ֆրանսիացիները մեծ դժվարությամբ պահպանեցին հաղթական հաշիվը՝ վերջին 16 րոպեներն անցկացնելով 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել էր Լորան Բլանը:

ՖՐԱՆՍԻԱ – ԽՈՐՎԱԹԻԱ  2-1 (0-0)
0-1  Դավոր Շուկեր (46)
1-1   Լիլիան Թյուրամ (47)
2-1  Լիլիան Թյուրամ (70)

Հեռացում՝ Լորան Բլան (Ֆրանսիա, 74)

Ներկայացնում ենք Ֆրանսիա – Խորվաթիա խաղն ամբողջությամբ.