Աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչի մրցավար Էդգարդո Կոդեսալը պատմել է, որ կարող էր Արգենտինայի հավաքականի ավագ Դիեգո Մարադոնային հեռացնել խաղադաշտից՝ խաղի մեկնարկից առաջ: Մրցաշարի վճռորոշ խաղում մրցավեճի էին դուրս եկել ԳՖՀ-ն ու Արգենտինան: Գերմանացիները հաղթեցին 1:0 հաշվով՝ շնորհիվ Անդրեաս Բրեմեի գոլի (հանդիպման 85-րդ րոպեին՝ 11 մետրանոց հարվածով):
«Ես կարող էի Մարադոնային հեռացնել խաղի մեկնարկից առաջ: Նա սարսափելի հայհոյանքներ էր տալիս հիմնի ժամանակ: Երբ ես Մոնսոնին հեռացրեցի խաղադաշտից, նա վազքով մոտեցավ ինձ ու ասաց, որ ես գող եմ, ով ՖԻՖԱ-ի վզին եմ նստած: Բայց ես տեսնում էի՝ ինչ հրաշքներ է Մարադոնան գործում դաշտում: Տեսնում էի, թե ինչպես է այտուցվել նրա ծունկը՝ սահանկումներից: Նա լավագույն ֆուտբոլիստն էր, բայց շատ տհաճ մարդ էր», – ասել է Կոդեսալը El Periodico-ին: