Աշխարհի 2006 թվականի առաջնությունն անցկացվեց Գերմանիայում: Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից մեկը կայացավ Դորտմունդի «Սիգնալ-Իդունա Պարկ» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին տանտերերը՝ գերմանացիներն ու իտալացիները:
Հանդիպման հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում խփված գոլեր չգրանցվեցին, և երբ թվում էր, թե լրացուցիչ ժամանակում նույնպես գոլազուրկ արդյունք կգրանցվի, իտալացիներին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել: 118-րդ րոպեին աչքի ընկավ Ֆաբիո Գրոսսոն: Տանտերերն ամբողջ կազմով նետվեցին խաղը փրկելու, ինչի արդյունքում հանդիպման վերջին վայրկյաններին բաց թողեցին իտալացիների հակագրոհը, որի արդյունքում գերմանացիների դարպասը գրավեց Ալեսսանդրո Դել Պիերոն:
ԳԵՐՄԱՆԻԱ – ԻՏԱԼԻԱ 0-2 (0-0, 0-0)
0-1 Ֆաբիո Գրոսսո (119)
0-2 Ալեսանդրո Դել Պիերո (120+1)
Ներկայացնում ենք Գերմանիա – Իտալիա կիսաեզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️
https://youtu.be/Qcx4iDWu3tU?t=42