1953 թվականի նոյեմբերի 25-ին կայացավ ֆուտբոլի պատմության ամենահիշարժան և ամենապատմական խաղերից մեկը: Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում՝ 105.000 հանդիսականի ներկայությամբ, միմյանց հետ մրցեցին Անգլիայի և Հունգարիայի հավաքականները:
Մադյարների ընտրանին այդ ժամանակ մոլորակի ուժեղագույն թիմերի շարքին էին դասվում: Նրանք Օլիմպիական խաղերի գործող չեմպիոններն էին, իսկ ֆուտբոլի հիմնադիրները՝ անգլիացիները, միշտ եղել են լավագույնների շարքում:
Ալֆ Ռամսեյն ու Սթենլի Մեթյուզն ընդդեմ Շանդոր Կոչիշի, Ֆերենց Պուշկաշի և Նանդոր Հիդեգկուտիի:
Հանդիպման հերոսներ դարձան հենց Հիդեգկուտին և Պուշկաշը: Առաջինը հեթ-տրիկ գրանցեց, իսկ երկրորդը՝ դուբլ:
ԱՆԳԼԻԱ- ՀՈՒՆԳԱՐԻԱ` 3-6 (2-4)
0-1 Նանդոր Հիդեգկուտի (1)
1-1 Ջեկի Սյուել (13)
1-2 Նանդոր Հիդեգկուտի (20)
1-3 Ֆերենց Պուշկաշ (24)
1-4 Ֆերենց Պուշկաշ (27)
2-4 Սթենլի Մորտենսեն (38)
2-5 Յոժեֆ Բոժիկ (50)
2-6 Նանդոր Հիդեգկուտի (53)
3-6 Ալֆ Ռամսեյ (57)
Ներկայացնում ենք Անգլիա – Հունգարիա խաղն ամբողջությամբ.