Գարի Լինեկերը ՖԻՖԱ-ի՝ կաշառք վերցնելու մասին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն, ով այժմ հանդիսանում է հեռուստատեսային-վերլուծաբան փորձագետ, խոսել է ՖԻՖԱ-ի՝ կաշառք վերցնելու մասին: Մասնավորապես խոսք է գնում այն մասին, որ Ռուսաստանը և Կատարը ՖԻՖԱ-ի ղեկավարներին կաշառք են տվել, որպեսզի ստանան, համապատասխանաբար, Աշխարհի 2018 թվականի և Աշխարհի 2022 թվականի առաջնություններն իրենց մոտ անցկացնելու իրավունք.

«Մեծ նորություն է, ինչ խոսք, բայց զարմանալի չէ», – գրել է Լինեկերը:

Նշենք, որ երեկ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ին կաշառք է տրվել, որպեսզի վերջինս քվեարկի Ռուսաստանի և Կատարի օգտին՝ որպես 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրներ: