Անգելոս Խարիստեաս. «2004-ին մենք կհաղթեինք նաև Բրազիլիային ու Արգենտինային»

Հունաստանի հավաքականի նախկին հարձակվող Անգելոս Խարիստեասը հիշել է EURO 2004-ը, որն ավարտվեց հույների սենսացիոն հաղթանակով:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնության փլեյ-օֆում Հունաստանի ընտրանին, նույն՝ 1-0 հաշվով, իրար ետևից հաղթանակներ գրանցեց Ֆրանսիայի, և Չեխիա, իսկ եզրափակիչում արդեն տանտերերի՝ պորտուգալացիների նկատմամբ, և ֆուտբոլային իր պատմության մեջ առաջին լուրջ տիտղոսի տիրացավ:

«Խմբային մրցաշարում ռուսների (1-2) հետ խաղն իսկական սառը ցնցուղ դարձավ մեզ համար: Պարտության արդյունքում, մենք հետագայում ավելի կենտրոնացված սկսեցինք գործել: Օտտո Ռեհագլը հենց դա էր ամենից վեր դասում: Նա չէր սիրում և զայրանում էր, երբ մենք ուշանում էինք մարզումից, ընթրիքից կամ ժողովից:

Նա չէր հոգնում կրկնել, որ մեզանից յուրաքանչյուրը՝ թիմի անբաժան մասնիկն է, և մենք խաղադաշտում կռվում էինք, ոչ թե մեր, այլ հանուն նրա:

Եզրափակիչից առաջ բոլորս գիտակցում էինք. եթե խաղանք կազմակերպված և որպես միասնակա թիմ, ապա՝ կհաղթենք:

Կարծում եմ, այդ տարի մենք ոչ միայն Պորտուգալիային կհաղթեինք, այլ նաև Բրազիլիային ու Արգենտինային», – ասել է Անգելոս Խարիստեասը: