Նիգերիայում զինված մարդիկ առևանգել են ազգային հավաքականի և «Սանշայն Սթարսի» հարձակվող Դայո Օջոյին և Բենջամին Իլայոմադին, ով հանդես է գալիս «Աբիա Կոմեթսում»: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Ֆուտբոլիստներն իրենց մեքենայով Լագոսի մայրուղիներից մեկում են եղել:
Մեքենայում եղել է նաև Օջոյի թիմակից՝ Էմանուել Ջեյմսը, սակայն նրան հաջողվել է փախնել:
25-ամյա Դայո Օջոն միայն 2018 թվականին հրավիրվեց Նիգերիայի ազգային հավաքական, սակայն իր երկրի ընտրանու կազմում հասցրել է արդեն մասնակցել 5 հանդիպման:
Հիշեցնենք, որ հենց կիրակի օրը ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացավ Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներից մյուսը՝ Իֆեանյի Ջորջը: