Շվեդիա – Ռուսաստան խաղը կանցնի առանց հանդիսականների

Շվեդիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Խոկան Շեստրանդը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ընկերական խաղը կանցկացվի առանց հանդիսականների: Շվեդիա – Ռուսաստան հանդիպումը կկայանա է մարտի 28-ին:

«Մենք հավելյալ կտեղեկացնենք երկրպագուներին այդ խաղի համար գնված տոմսերի փոխհատուցման մասին»,- ասել է Շեստրանդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարկ տրիբունաներով կանցնի նաև Մոլդովա – Ռուսաստան ընկերական հանդիպումը: