CHAMPIONS LEAGUE. «Լայպցիգ» – «Թոթենհեմ»` գերմանական ակումբը մի գլուխ բարձր էր (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 մասնակիցները:

1/8-րդ եզրափակիչ փուլի «Լայպցիգ» – «Թոթենհեմ» պատասխան խաղում լուրջ պայքար չստացվեց: Գերմանական ակումբն առաջին խաղում հաղթելով՝ 1-0 հաշվով, պատասխան խաղում ավելի տպավորիչ արդյունք գրանցեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ:

Հանդիպման 21-րդ րոպեի դրությամբ դուբլ ձևակերպեց Մարսել Զաբիտցերը, իսկ խաղավարտին մոտ աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը:

«Լայպցիգը» հաղթեց, ընդհանուր՝ 4-0 հաշվով և քառորդ եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն ստացավ: